Հյուսիսային Կորեան դժգոհություն է հայտնել Միացյալ Նահանգների և Հարավային Կորեայի վերջին համատեղ զորավարժությունների առիթով: «Ներկայիս իրավիճակը, երբ Միացյալ Նահանգները շարունակում է «զսպման» քողի տակ ինքնիշխան պետության դեմ միջուկային զենք կիրառելու փորձերը, ընդգծում է այն անհրաժեշտությունը, որ ԿԺԴՀ-ն օժտված լինի ավելի ռազմավարական և մահաբեր միջուկային զսպման միջոցներով, որոնք կարող են հուսալիորեն պաշտպանել նրա ինքնիշխանությունն ու անվտանգությունը »,- ասվում է ԿԺԴՀ ԱԳՆ հայտարարության մեջ։               
 

Սերիկիս արվեստագիտական աշխատությունները

Սերիկիս արվեստագիտական աշխատությունները
08.09.2024 | 19:09

Արվեստագետ, ազգագրագետ ՍԵՐԻԿ ԴԱՎԹՅԱՆԸ մագադանյան աքսորից հետո թվով ութ՝ գիտական լուրջ ուսումնասիրություններ գրեց՝ հայկական ասեղնագործության, ժանյակի, կարպետի ու գորգի, կիրառական արվեստի այլ ոլորտների մասին:

10-ամյա աքսորից հետո Դիլիջան վերադարձավ 1946 թ. նոյեմբերին: Առաջին գիրքը լույս տեսավ՝ 1956 թ., վերջին երկուսը՝ մահից հետո՝ 1978 և 1981 թթ.:

Սերիկի նման տառապած հոգով ու կյանքով մարդիկ ավելին են թողել արվեստին ու գիտությանը, ճիշտ ըմբռնելով ժամանակի ու իրենց կորցրածի արժեքը:

Ինչ-որ տեղ, աշխատանքը մեծագույն սփոփանք էր նրա նման մարդկանց համար: Գրքերը լույս տեսան՝ 1956, 1960, 1963, 1966, 1972, 1975, 1978, 1981 թթ.:

Ողջ կյանքում ստեղծեց, հավաքեց՝ ի պահ տալով թանգարաններին, ապրեց անանձնական կյանքով:

Ահռելի մեծ ու արժեքավոր է նրա թողածը և կարծում եմ, առայժմ ոչ մեկին չի հաջողվել գերազանցել նրան, դա անհնար է:

Նրան հիշում են բարի ժպիտը դեմքին, ճերմակ մազերով, նուրբ դիմագծերով և հանգիստ դեմքով, որում խստություն և իմաստնություն կար, զրուցակցին մայրական հարազատություն և հարգանք ներշնչող խոհունություն:

1977 թ. կեսերին ընկնում է անկողին, սկսում արագորեն նիհարել: Հիվանդանոցում, կլինիկական մահ տանելուց հետո, երիտասարդ բժիշկի հարցին, որը նրան ճանաչում և շատ էր հարգում, թե ի՞նչ կանի, եթե հենց հիմա առողջանա, պատասխանում է. «Անավարտ գիրքս կավարտեմ...»: Սերիկը խելացի կին էր, գիտեր, որ այս մի անգամ, ընդմիշտ, չի հասցնելու, շատ գործեր անավարտ են մնալու և չի օգնելու նույնիսկ իրեն բնորոշ լավատեսությունը: Հասկանում էր մահվան անխուսափելիությունը: Մի հարցազրույցում ասում է. «...Աշխատանք շատ կա: Դրա համար որքա՞ն ժամանակ ունեմ՝ չգիտեմ...»:

Սերիկն իր հոգու մաքրությունը տարավ դեպի գիտություն, դեպի արվեստ, արտահայտեց իր ձեռագործ աշխատանքներում ու նկարներում, գիտական հոդվածներում, հասարակական աշխատանքներում: Նա օգնեց, որ հասկանամ՝ ժամանակը չի սիրում անփույթ վերաբերմունք և գնահատում է իրեն հարգող մարդկանց, ծառայելով հավատարմորեն:

Մերի ՔԵՇԻՇՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 465

Մեկնաբանություններ